կարևոր
1412 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 16:38

Մաշա Մնջոյանը փայլուն է ներկայացել «Ավստրիալիայի ձայնը» նախագծի բաթլ փուլում

Երգչուհի Մաշա Մնջոյանը, ով այժմ մասնակցում է «Ավստրիալիայի ձայնը» նախագծին, հրաշալի ելույթ է ունեցել մրցույթի բաթլ փուլում:

Մնջոյանը մրցույթի բաթլ փուլում հանդես է եկել երգչուհի Էլլա Մոներիի հետ: Նրանք կատարել են Արետա Ֆրանկլինի Respect հանրահայտ ստեղծագործությունը: Ժյուրիի անդամները երգչուհիներին հոտընկայս են ծափահարել:

Մաշա Մնջոյանը ելույթի տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և գրել, որ չափազանց ուրախ է Էլլայի հետ զուգերգի համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մարզիչին՝ Քելլի Ռոուլանդին, իրեն աջակցելու համար:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթումՆա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ: