04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: այս մասին գրում է Goal-ը:
Ակումբը կխզի պայմանագիրը Սետյենի հետ և դրա պատճառը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի գրանցած արդյունքներն են: Սետյենը կշարունակի աշխատանքը, եթե թիմը կարողանա ինչ որ տիտղոս նվաճել:
Խոսվում է նաև այն մասին, որ կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել մարզչի հետ աշխատանքից:
Կիկե Սետյենը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարին: Նրա գլխավորության կապտանռնագույններն անցկացրել էր 17 հանդիպում, որոնցից 11-ում տոնել են հաղթանակ: