20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված բոլոր երեխաներն ու դայակներն առողջացել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
««Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են: Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և բժիշկ Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է Բաթոյանը:
Մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք, որոնցից 9 երեխաների, 6-ը՝ դայակների մոտ։