կարևոր
1168 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 16:05

Անկարայում Ավստրիայի դեսպանը կկանչվի Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Ավստրիայի դեսպանը կկանչվի Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը կկանչվի Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը Վիեննայում քրդերի անցկացրած ակցիաներն են, որոնք, ըստ թուրքական կողմի, կազմակերպել են Թուրքիայում ահաբեկչկան համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության համակիրները: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Նշյալ ակցիաների միջոցով արված ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության քարոզչության իրականացումը թույլատրելը, կազմակերպության խորհրդանիշերի օգտագործման վրա աչք փակելն ու մեր երկիրը թիրախավորելը բացարձակապես անընդունելի են»:

Հայտարարության մեջ դատապարտվել է նաև Ավստիայի ոստիկանության գործողությունները, որոնց արդյունքում, թուրքական կողմի պնդմամբ, մարմնական վնասվածքներ են ստացել տեղաբնակ թուրք երիտասարդներ։

«Վիեննայում PKK-ին հարող խմբերի քառօրյա ակցիաների, ինչպես նաև Ավստրիայի անվտանգության ուժերի կողմից թուրք երիտասարդների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ մեր մտահոգությունները փոխանցելու նպատակով Անկարայում ավստրիայի դեսպանը կկանչվի արտգործնախարարություն»,-ասված է հայտարարության մեջ: