կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 15:03

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 քաղաքացի

Հունիսի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից բերման են ենթարկել քաղաքացիներ Գ. Ղ.-ին, Մ. Մ.-ին և Ա. Չ.-ին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինս բերման ենթարկվելիս՝ գրպանից նետել է 0.70 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթ, որում հայտնաբերվածը, համաձայն Ա. Չ.-ի բանավոր հայտարարության, հանդիսանում է մեթադոն տեսակի թմրամիջոց։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։