կարևոր
1332 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 12:00

Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում

Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Բիչախչյանի «Ժիլինան» արտագնա խաղում մրցել է «Ռուժումերոկի» հետ և զիջել 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին, 71-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, նաև արժանացավ դեղին քարտի:

Այս տուրից հետո «Ժիլինան» չեմպիոնության համար պայքարող 6 թիմերից 2-րդն է և ունի 48 միավոր: