կարևոր
1834 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-29 11:08

ՃՏՊ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ՃՏՊ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 28-ին, ժամը 21:37-ին ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել։ Կա մեկ զոհ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մեկ քաղաքացի։