կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-29 09:39

Գեղարքունիքի մարզում Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. մահացածին ու 3 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

Գեղարքունիքի մարզում Isuzu-ն մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. մահացածին ու 3 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

Հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: