Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբումկայացան 25-րդ տուրի խաղերը:
«Լոռի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին ևառավելության հասավ 2:1 հաշվով: Վանաձորյան ակումբի կազմում գոլերը հեղինակեցին Ջոնել Դեսիրեն և Միհրան Մանասյանը: «Լոռի»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Խուան Բրավոն:
Օրվա մյուս խաղում «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով զիջեց «Նոա»-ին: Վերջիններիս կազմում միակ գնդակը խփեց Կիրիլ Բոռը:
Եվ տուրի վերջին խաղում «Ուրարտու»-ն նվազագույն հաշվով պարտվեց «Փյունիկ»-ին: