կարևոր
719 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-28 22:20

Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին Ջավախքից էր, վերջերս էր վերադարձել Հայաստանից

Վրաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացին Ջավախքից էր, վերջերս էր վերադարձել Հայաստանից

Վրաստանում  կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Երեկ մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ընթացքում նրան  արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:

Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն:

Տղամարդուն այսօր հողին են հանձնել հայրենի գյուղում: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից, կինն այս պահին Մցխեթայի հիվանդանոցում է, 84-ամյա կնոջ վիճակը կայուն է, սակայն համարվում է ռիսկային՝ ուղեկցող տարբեր հիվանդությունների պատճառով:

Stopcov.ge-ն հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրով վարակվել է 924 մարդ, որոնցից 785-ն ապաքինվել է, 15-ը՝ մահացել: