կարևոր
1439 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-28 21:00

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Սիրիայի հարցով կայանալիք համաժողովի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Սիրիայի հարցով կայանալիք համաժողովի համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Սիրիայի հարցով կայանալիք համաժողովի հաջող ընթացքի, Եմենի բնակչության համար, որը սուր հումանիտար ճգնաժամ է ապրում, եւ Ուկրաինայի արեւմտյան շրջանների բնակիչների համար, որտեղ ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել: Այս մասին քահանայապետն ասել է  Վատիկանում ավանդական կիրակնօրյա ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։

«Հունիսի 30-ին կկայանա ՄԱԿ-ի և Եվրամիության 4-րդ համաժողովն՝ ուղղված «Սիրիայի և տարածաշրջանի ապագայի աջակցմանը»: Աղոթենք այդ կարևոր հանդիպման համար, որպեսզի այն կարողանա բարելավել սիրիացի ժողովրդի և հարևան ժողովուրդների դրությունը, հատկապես լիբանանցիների իրավիճակը՝ ելնելով խոր սոցիալ-քաղաքական և տնտեսական ճգնաժամից, որն առավել շատ է սրվել համավարակի պատճառով»,-ասել է Ֆրանցիսկոսը։

«Մտածեք, կան երեխաներ, ովքեր սովի մեջ են, որոնք ուտելու բան չունեն։ Խնդրում եմ, թող ղեկավարները կարողանան խաղաղության հասնել։ Հրավիրում եմ աղոթելու նաև Եմենի բնակչության համար: Այս դեպքում ևս նախևառաջ երեխաների համար, որոնք տառապում են խոր հումանիտար ճգնաժամի պատճառով: Ինչպես նաև նրանց համար, որոնք տուժել են Ուկրաինայի արևմուտքում տեղի ունեցած ջրեղեղներից»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Սիրիայի հարցով հանձնաժողովը, որն անցկացվում է Եվրամիության և ՄԱԿ-ի հովանու ներքո, կկայանա 4-րդ անգամ: Ակնկալվում է 83 պատվիրակությունների մասնակցություն՝ 53 երկրից: Խորհրդաժողովը տեղի է ունենում առանց սիրիական կառավարության ներկայացուցիչների մասնակցության։ Նախորդ հանդիպման ընթացքում հավաքել է ընդհանուր առմամբ 6,2 մլրդ եվրո։