25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային առցանց մրցույթի 14-16 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացրած մասնակիցը՝ Անժելա Պապիկյանը, գրավել է առաջին հորիզոնականը: Նա Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է. այն ղեկավարում է մանրանկարիչ Վարդևար Շամամյանը: Այս մասին հայտնել է կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Աննման Մինասյանը:
«Մրցույթին մասնակցելու համար հատուկ հրվեր էինք ստացել, ու, Անժելայից բացի, ևս 14 սան՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող, մասնակցել են այդ մրցույթին, բայց լավագույնը ճանաչվել է Անժելայի աշխատանքը»,- նշել է Աննման Մինասյանը:
Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկրների 4500 պատանի նկարիչներ։ Մրցույթի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Բելառուսի Հանրապետության Գեղարվեստի ազգային թանգարանում: