Հունիսի 28-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտոր է շրջվել, որի հետևանքով կա վիրավոր և զոհ։ Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները շրջված տրակտորի տակից դուրս են բերել 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։ Նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանը, ով սակայն գիտակցության չգալով՝ մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: