կարևոր
1277 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-28 17:41

Արտակարգ դրության կանոնները խախտելու համար իրավապահները կազմել են 51149 արձանագրություն

Արտակարգ դրության կանոնները խախտելու համար իրավապահները կազմել են 51149 արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ հունիսի 28-ը իրավապահները կազմել են 51 149 արձանագրություն, իսկ հունիսի 27-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1 619 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 51149 արձանագրություն, իսկ հունիսի 27-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1619 դեպք»,- ասվում է հաղորդագրությունում։