կարևոր
1758 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-28 17:06

200 զբոսավար 2-3 շաբաթների ընթացքում մաքրելու է Հայաստանի մոտ 50 զբոսաշրջային վայր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մոտ 200 զբոսավար 2-3 շաբաթների ընթացքում մաքրելու է Հայաստանի մոտ 50 զբոսաշրջային վայր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մտահղացման հեղինակը «Մի բան անենք» արշավինն է, կա նաև պետական աջակցություն: Յուրաքանչյուր օրվա համար զբոսավարները կվճարվեն 20 հազար դրամ, ֆինանսավորումը արել է ԱՄՆ ՄԻջազգային զարգացման գործակալությունը:

«Մի բան անենք» արշավի մտահաղացումը երկու խնդիր է լուծում` կմաքրվեն տեսարժան վայրերը, եւ անգործ մնացած զբոսավարները կվճարվեն: