կարևոր
2201 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-28 13:25

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում․ ԱՀԿ

Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի դեպքում։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի ռազմավարական նախաձեռնությունների գծով օգնական, բժիշկ Ռանյերի Գերան, հաղորդում է CNN-ը։

«Կարելի է զուգահեռներ անցկացնել իսպանկայի հետ, որն իրեն դրսեւորում էր ճիշտ այնպես ինչպես Covid-ը՝ այն նվազեց ամռանը եւ կտրուկ աճեց սեպտեմբերին եւ հոկտեմբերին՝ բերելով 50 միլիոն մահվան՝ երկրորդ ալիքի ժամանակ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս շատ երկրներ սկսել են թուլացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները, իսկ ԵՄ-ն իր սահմանները բացում է այն երկրների ճանապարհորդների համար, որոնք կորոնավիրուսի տեսանկյունից ամենաքիչ վտանգն են ներկայացնում: