կարևոր
1591 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-28 12:20

Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը. «Նորք» ԻԿՀ

Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Այս մասին հայտնում են «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից։

«Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից։

Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում»։