26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Սերբիայի Ազգային սկուպշչինայի (խորհրդարան) նախագահ Մայա Գոյկովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Տանյուգ» գործակալությունը։
Գոյկովիչի մոտ թոքաբորբ է, նրան տեղափոխել են կորոնավիրուսով պացիենտների հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում։ 57-ամյա քաղաքական գործիչը իրեն լավ է զգում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նախարարը իրեն լավ է զգում, չունի ոչ մի ախտանիշ, նա ինքնամեկուսացել է։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 792 է, մահերի թիվը՝ 267: