25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Այսօր՝ հունիսի 27-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի դիմաց բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության 1-ին ենթակայանի թիվ 18 հերթապահ խումբը՝ բժշկի և վարորդի գլխավորությամբ, նախ տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեցին մոտոցիկլավարին, որից հետո նրան տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: