կարևոր
2134 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 21:13

Թոմաս Մյուլլերը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Թոմաս Մյուլլերը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստը Թոմաս Մյուլլերը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել:

Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Բավարիա»-ն հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և այս խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թոմաս Մյուլլերը: Գերմանացին իր արդյունավետ փոխանցումների քանակը հասցրեց 21-ի, ինչը ռեկորդային է Գերմանիայի առաջնությունում: Մինչ այս ռեկորդակիր էր Քևին դե Բրույնեն, ով այդ ռեկորդը սահմանել էր 2015 թվականին:

Թոմաս Մյուլլերը «Բավարիա»-ին է միացել 2009 թվականին: Ակումբի կազմում նա 9 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և 5 անգամ` երկրի գավաթակիր: