կարևոր
2156 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 19:56

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխություններ կատարելու առաջարկը

ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխություններ կատարելու առաջարկը

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: ԵԺԿ-ն ափսոսանք է հայտնել, որ իշխող մեծամասնությունն ընդունել է սահմանադրական փոփոխություններ կատարելու առաջարկը, չնայած Վենետիկի հանձնաժողովն ընդգծել էր, որ դրանք չեն համապատասխանում հանձնաժողովի առաջարկություններին:

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը նաեւ հույս է հայտնում, որ Հայաստանը, բարեփոխելով երկիրը, կսերտացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, կամրապնդի օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ստանդարտները եւ կպաշտպանի դատական իշխանության անկախությունը: