ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերներն իմանալով , որ Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհ է բռնկվել, միանգամից խմբերով շտապել են դեպքի վայր, որտեղ անհրաժեշտության դեպքում օգնել են հրդեհի դեմ պայքարող հրշեջներին, հետեւելով տեղում աշխատանքները համակարգող պատասխանատուի հրահանգներին:
Նրանք այն նույն երիտասարդներն են, ովքեր ամիսներ առաջ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց պահանջելով նախարարի հրաժարականը: Նույն այն երիտասարդները, ովքեր 2016-ին դիրքերում կռվում էին ճնշելով հակառակորդի՝ մարտական գործողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։