կարևոր
2197 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-27 19:04

Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության մի քանի գործող ու նախկին պաշտոնյաների համար

Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության մի քանի գործող ու նախկին պաշտոնյաների համար

Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության մի քանի գործող ու նախկին պաշտոնյաների համար: Պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզաբանել է, թե այս քայլով Միացյալ Նահանգները պատասխանում է Հոնկոնգի ինքնավարությունը խալխլելու եւ բնակիչների ազատությունները սահմանափակելու՝ Պեկինի փորձերին:

Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում հատկապես քննադատում են Չինաստանում շրջանառության մեջ դրված Հոնկոնգում ազգային անվտանգության նոր օրենքը, որով պատասխանատվություն է նախատեսվում «ընդվզումի, անջատականության եւ դավաճանության» համար:

Պեկինը մի քանի անգամ հայտարարել է, որ սա բացառապես Չինաստանի ներքին գործն է, եւ որեւէ միջամտություն դրսից անընդունելի է:

Հիշեցնենք, որ Հոնկոնգը Չինաստանում ունի հատուկ վարչական տարածքի կարգավիճակ: