20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազար 792-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Սերբիայում վերջին 24-ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատման 227 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 2 անձ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 267 է:
Կորոնավիրուսով վարակված է նաև Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նա ինքնամեկուսացվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 9 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 400 հազարից, իսկ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 215-ի:
Հայաստանում հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, ապաքինվել է 762 մարդ: