կարևոր
2165 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-27 18:14

Գյումրու որոշ բենզալցակայաններում արձանագրվել են հակահամահաճարակային կանոնների խախտման դեպքեր

Գյումրու որոշ բենզալցակայաններում արձանագրվել են հակահամահաճարակային կանոնների խախտման դեպքեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Գյումրի քաղաքի որոշ բենզալցակայաններում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր է արձանագրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

Որոշ բենզալցակայաններում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները:

Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄ-ն  հունիսի  27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք  շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: