կարևոր
1776 դիտում, 11 ամիս առաջ - 2020-06-27 17:40

Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները. Աշոտյան

Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմեն Աշոտյանը:

«Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել: Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա»,-գրել է նա: