01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մարզում է անցկացրել Ծաղկաձորի մարզաբազայում:
Թե՛ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, թե՛ մյուս միջազգային ստուգատեսների օրացուցային պլանում դեռ անորոշություն է: Կորոնավիրուսով պայմանավորված` անհատական պարապմունքներին զուգահեռ յուրաքանչյուր շաբաթ ֆեդերացիան նախաձեռնում է նաև թիմային մարզումներ:
Հավաքականի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ֆեդերացաիայի լրատվական բաժնին տված հարցազրույցում նշել է, որ մրցումային օրացուցային նոր պլանը հայտնի դառնալուն պես կփոխեն մարզումային գրաֆիկը, բացի այդ մարզիկների համար կկազմակերպվեն նաև ուսումնամարզական հավաքներ: Մարզիչը նաև նշել է, որ եթե անգամ այսօր հայտարարեն, որ երկու ամսից մրցումներ են, նրանք կարող են լավ պատրաստվել, քանի որ տղաները արդեն իսկ ունեն որոշակի մարզվածության բազա: Մեհրաբյանի խոսքով դեռ առնվազն 4-5 բռնցքամարտիկ հնարավորություն ունի նվաճել օլիմպիական ուղեգիր: