կարևոր
1344 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-27 17:03

Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Ընտրակաշառքի գործով մեղադրյալ, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը  բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորոդությունը։

«Նման որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատավորը մերժել էր մեր  ինքնաբացարկի միջնորդությունը: Այս որոշումը իրավական  հիմք չուներ, ողջամտություն էլ չկա»,-ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանն ու տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք են ներկայցնելու։

Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։