16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն Աֆրիկայում գերազանցել է 350 հազարը: Ավելի քան 9 հազար մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում Աֆրիկայում ընդհանուր առմամբ վարակվել է 356 442 մարդ: Վարակվածներից 9156-ը մահացել է:
Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (124 590) և Եգիպտոսում (61 130): Մահացության մեծ թիվ է գրանցվել Եգիպտոսում (2533), Հարավաֆրիկյան Հանրապետությունում (2340) և Ալժիրում (885):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 9 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 400 հազարից, իսկ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 215-ի:
Հայաստանում հունիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 662 նոր դեպք, ապաքինվել է 762 մարդ: