կարևոր
1329 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 14:03

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ-ում է

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը այսօր՝ հունիսի 27-ին, հրավիրվել է ԱԱԾ։

Պատճառը, ամենայն հավանականության, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։