կարևոր
1752 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 13:07

Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայքներում մտցված սահմանափակումները վերացվում են

Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայքներում մտցված սահմանափակումները վերացվում են

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Համաձայն դրա՝ Հադրութի շրջանի Հարթաշեն, Քյուրաթաղ, Ակնաղբյուր և Ուխտաձոր համայնքներում նախկինում մտցված սահմանափակումները վերացվում են»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ԱՀ Հադրութի ջրջանում գրանցված դեպքերը հաշվի առնելով և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ հունիսի 19-ից որոշ համայնքներում ԱՀ Պարետի որոշմամբ մտցվել էին ժամանակավոր սահմանափակումներ։