կարևոր
796 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-27 12:53

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին

Ֆուտզալի Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին

ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ:

Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020 թ. նոյեմբերին: Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում՝ նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին՝ Հայաստանում: