24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հարակից տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառի վարկածը դեռևս մնում է հրավառությունը: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«Դեռ այդ վարկածն է շրջանառվում, պետք է հետաքննություն անցկացվի, որպեսզի հստակ պատճառն իմանանք»,- նշել է Զարգարյանը:
Հունիսի 26-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։