01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից;
Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են 73 շրջանավարտ։ Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանզ գնահատականը, իսկ 7 հոգին չեն ստացել 18 և ավելի բարձր միավորներ։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։
Համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից» :