Հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության մարզային վարչություններում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
ՀՀ ոստիկանապետի հրամանով` Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով` Ալիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, որը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով` Գևորգ Ազիզյանը ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով` նշանակվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ: