կարևոր
1620 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 11:48

Հնդկաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է կես միլիոնի շեմը

Հնդկաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է կես միլիոնի շեմը

Հնդկաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18,5 հազար նոր դեպք․ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է կես միլիոնը՝ հասնելով 508 953-ի:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության հայտարարությանը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրում հիվանդությունից բուժվում է 197 387, ապաքինվել է 295 880 (մեկ օրում՝ 10 244), մահացել է 15 685 մարդ (մեկ օրում՝ 384)։

Ջոնս Հոփքինս համալսարանի հաշվարկներով՝ Հնդկաստանը աշխարհում վարակակիրների թվով չորրորդ տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից։

Հայտնի է, որ համավարակի հետևանքով ամենաշատը Մահարաշտրա նահանգն է տուժել, որտեղ գրանցվել է հիվանդության դեպքերի մեկ երրորդը՝ 152 765 (մեկ օրում՝ 5 024)։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Դելիի մայրաքաղաքային շրջանն է, որտեղ հայտնաբերվել է 77 240 վարակակիր (մեկ օրում՝ 3 460), երրորդ տեղում Թամիլանդ նահանգն է՝ 74 622 հիվանդով (մեկ օրում՝ 3 645)։

Չնայած վարակակիրների թվի աճին՝ ավելի վաղ երկրի իշխանությունները սկսել էին կարանտինային ռեժիմից դուրս բերել այն շրջանները, որտեղ վարակման դեպքերի թվի նվազագույն ցուցանիշ է գրանցվել։