կարևոր
1327 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 11:05

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը այսօր՝ հունիսի 27-ին, հրավիրվել է ԱԱԾ։ Այս մասին Հակոբյանը հայտնել է Yerkirmedia.am-ին:

Պատճառը, ամենայն հավանականության, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։

Ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։

Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։