կարևոր
1543 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-27 10:29

Լևանդովսկին` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Լևանդովսկին` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական Բունդեսլիգան 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին Տիմո Վերները («ՌԲ Լայպցիգ»), Կայ Հավերցը («Բայեր») եւ Ամին Արիտը («Շալկե»), Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ջեյդոն Սանչոն («ԲորուսիաԴորտմունդ») և Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ»):

Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է  30 խաղի` դարձել 33 գոլի հեղինակ: