կարևոր
3758 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-27 09:24

Նոր մանրամասներ` Գագիկ Ծառուկյանի գործից. ովքեր են կանչվել հարցաքննության. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ` Գագիկ Ծառուկյանի գործից. ովքեր են կանչվել հարցաքննության. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել: Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:

Նշենք, որ ուժային կառույցները շարունակում են խուզարկություններ կատարել նաև ԲՀԿ մարզային, հատկապես՝ Գեղարքունիքի կառույցների պատասխանատուների բնակարանները՝ առգրավելով տարաբնույթ փաստաթղթեր մարդկանց բնակարաններից: Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Նա ու թիմակիցները, ինչպես նաև մի շարք ուժեր հայտարարում են, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել բացառապես իրավական դաշտում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: