ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերներն իմանալով , որ Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհ է բռնկվել, միանգամից խմբերով շտապել են դեպքի վայր, որտեղ անհրաժեշտության դեպքում օգնել են հրդեհի դեմ պայքարող հրշեջներին, հետևելով տեղում աշխատանքները համակարգող պատասխանատուի հրահանգներին։
Հիշեցնեմ, որ Ծիծեռնակաբերդի տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում էր կրակի դեմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: