կարևոր
1391 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 22:27

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ են անցկացրել

Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ կայքից:

Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը: