Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ներկա պահին դեպքի վայրում 10 մարտական հաշվարկ է աշխատում: Հայտարարված է հրդեհի բարդության ԲԻՍ 1 կանչ: Այս մասին Yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«Խոտ է այրվում և վտանգավոր իրավիճակ է, քանի որ քամի կա, և կրակը տարածվելու հնարավորություն ունի: Հուշակոթողի և ընդհանուր տարածքի անվտանգությունից ելնելով ավելի շատ ուժեր ենք կենտրոնացնում, որպեսզի արագ կարողանանք մարել հրդեհը, որ չտարածվի»,-ասաց Զարգարյանը:
Հրդեհը նշված հատվածում բռնկվել է ժամը 21:00-ի սահմաններում: