Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում են ֆեյսբուքյան օգտատերերը։
Ուշագրավ մեկ դիտարկում. քիչ առաջ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող է հանդիանալ մոտ կես ժամ առաջ այս հատվածում, իր իսկ խոսքերով, ահավոր մեծ հրավառությունը: