կարևոր
1673 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 21:58

Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթով Հայաստան կվերադառնա շուրջ 200 քաղաքացի

 Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը հուլիսի 2-ին՝  ժամը 18։00-ին կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Այս չվերթի տոմսերը 3411-ից մինչև 3769-ը համարի ներքո գրանցված և մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 27-ին (ժամը՝ 16:00-ից մինչև 21:00-ն), հունիսի 28-ին, 29-ին և 30-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 1-ը (ժամը՝ 11։00-ն)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տվյալ չվերթով Հայաստան կարող է վերադառնալ շուրջ 200 քաղաքացի։

«Միևնույն ժամանակ քաղաքացիների առավել ընդգրկուն ցուցակ է ներկայացվել՝ հաշվի առնելով հերթագրվածների շրջանում հրաժարվողների մեծ թիվն ու չվերթներին չներկայանալու փորձը»,- նշված է հաղորդագրության մեջ։