կարևոր
1159 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 20:37

Վարչապետը ներկայացրել է ԱՀԿ ներկայացուցչի հետ հանդիպման մանրամասները

Վարչապետը ներկայացրել է ԱՀԿ ներկայացուցչի հետ հանդիպման մանրամասները

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենիի հետ արձանագրել է, որ Հայաստանում սահմանված հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են և խնդիրը կանոնների պահպանման որակի մեջ է։ Հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց  Փաշինյանը։

«Մեզ ոչ մի նոր առաջարկություն չի տրվել։ Դրանք նույն են՝ դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և ձեռքերը ախտահանել։ Եվ նույնիսկ առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը այսպիսի արտահայտություն արեց, որ այս պահին, ցավոք, չունեն պատվաստվանյութ և հայտնի չէ, թե երբ կլինի։ Մինչև չկա իրական արդյունավետությունը ապացուցած պատվաստանյութ, պատվաստանյութը մնում է դիմակը։ Ուրիշ տարբերակ չկա։ Այսօր ունենք այն կանոնները, որոնք պետք է ունենանք, խնդիրը այդ կանոնների պահպանման որակի մեջ է»,- եզրափակեց Փաշինյանը։

Հունիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում էր Հայաստան ժամանած առաքելությունը: