12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ Հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանում հունիսի 26-ի ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23 247 դեպք, որոնցից 12 149-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 105046 թեստավորում:
Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: