կարևոր
1878 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 16:45

Հրդեհ թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։