կարևոր
1440 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 16:19

Սյունիքի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի թիվը 210 է

Սյունիքի մարզպետարանից հայտնում են․

«Հարգելի՛ սյունեցիներ

Այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 210 հաստատված դեպք․գրանցվել է 1 մահ, 126 հոգի բուժվել է, 83 հոգի հիվանդ է, որից՝ 27 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում, 56 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

16 հոգի՝ Կապանից, 9 հոգի՝ Գորիսից, 33 հոգի՝ Սիսիանից, 21 հոգի՝ Մեղրիից, 1 հոգի՝ Տաթեւից, 3 հոգի՝ Գորայքից։

Հերթական անգամ հորդորում ենք հետեւել մեր կոչերին՝ տանը, դրսում, աշխատավայրում պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։