կարևոր
2188 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-26 16:15

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց «Ալիբի» գեղարվեստական ֆիլմը

«Երկիր մեդիան» այսօր՝ հունիսի 26-ին, առաջարկում է դիտել «Ալիբի» (Алиби) գեղարվեստական ֆիլմը։

«Ալիբի» ֆիլմը ռեժիսորներ Մեթ Չեքովսկու եւ Կուրտ Մատիլի աշխատանքն է։ Այն նկարահանվել է 2004 թվականին։

«Ալիբին» քրեական կատակերգություն է, որը ցույց է տալիս, թե ինչի են պատրաստ հարուստներն ու անամոթները՝ հանուն իրենց անթիվ ստերը թաքցնելու։

Արկածախնդիր, Ռեյ Էլիոթն իր ամենօրյա հացը վաստակելու շատ անսովոր ձև ունի: Տղան ալիբի է կազմակերպում, այսինքն՝ ստեղծում է հուսալի «ծածկ» հարուստ հաճախորդների համար, ովքեր ծրագրում են զվարճանալ, բայց չեն ցանկանում, որ իրենց ամուսինները իմանան այդ մասին: Նրա ծառայություններն օգտվում  են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։

Զարմանալի չէ, որ փողը բառացիորեն լցվում է երիտասարդի գրպանում: Շուտով նա ստիպված է լինում օգնական վարձել՝ ի դեմս գեղեցկուհի Լոլայի, ով նույնպես զարմանալի մտածելակերպ ուներ։

Սակայն տղան բախվում է լուրջ անախորժությունների, և, թվում է, միայն Լոլան կարող է շտկել ամեն ինչ:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։