կարևոր
1505 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-26 15:01

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող

«Լեոն»՝ Ֆուտզալ լիգա VBET գավաթի հաղթող

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Լեո» և «Էկո-Վիլ» ակումբները։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Լարված պայքարում «Լեոն» հաղթեց 11:5 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։

Եզրափակիչից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ առաջնության հաղթողները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և գավաթով։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Սարո Գալստյանը («Լեո»), լավագույն դարպասապահ՝ Արմեն Ֆիշյանը (ՀՊՏՀ), իսկ լավագույն ռմբարկուի կոչումը կիսեցին Գարեգին Մաշումյանը («Լեո») և Վահան Սարգսյանը («Էկո-Վիլ»):